
Կառավարությունը բավարարել է նորաստեղծ ընկերության կողմից ներկայացված մաքսատուրքից ազատելու վերաբերյալ հայտը: Խոսքը «ՖանՖրութ» ընկերության մասին է:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ գործադիրը ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն է տվել ընկերությանը:
Ըստ հիմնավորման՝ «ՖանՖրութ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներով նախատեսվում է 150 հա տարածքում հիմնել ինտենսիվ պտղատու այգիներ։ Նշենք, որ մեր երկրում դեռևս չկան նմանատիպ մակերեսով և տեսակներով տանձի ինտենսիվ այգիներ։ Ի դեպ, արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արագածոտնի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականին։
Ս.Հ.