ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ նշաններ կտեղադրվեն հետիոտնային անցումներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունն առաջարկում է սահմանել տեղեկատվական նշաններ, որոնց ազդման գոտում կբարձրացվի փողոցը հատող հետիոտների անվտանգությունը: Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանում կարգավորվող թվով 22 խաչմերուկներ կան, որոնք կահավորված են աջ շրջադարձը մշտապես թույլատրող լուսացույցի լրացուցիչ սեկցիաներով, որի արդյունքում աջ շրջադարձ կատարելիս վարորդների և թույլատրող ազդանշանի տակ փողոցը հատող հետիոտների միջև առաջանում են կոնֆլիկտային կետեր։

Չնայած այն հանգամանքին, որ համաձայն գործող կարգի առավելություն է տրվում հետիոտնի երթևեկությանը, վարորդների անզգուշության պարագայում կարող է վտանգվել հետիոտնը: Եւ այս խնդիրը հնարավոր է լուծել՝ հասնելով համապատասխան տեսակի տեղեկատվական նշաններ նախատեսելու միջոցով, որի ազդեցությամբ ազդման տիրույթում կողմնորոշման հնարավորություն կստանան աջ կամ ձախ շրջադարձ կատարող վարորդները։




Լրահոս