
Ազատության հրապարակից իրազեկման ակցիա մեկնարկած մեր թիմակիցները, Արշակունյաց պողոտայում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնելիս, հատուկ նշանակության ուժերի բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկվել ոստիկանական բաժիններ: Այս մասին տեղեկացրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Սոս Հակոբյանը:
Բերման է ենթարկվել շուրջ 20 իրազեկման ակցիայի մասնակիցներ:
Ըստ նախնական տեղեկությունների տղերքին տարել են Ոստիկանության Մալաթիայի և Շենգավիթի բաժանմունքներ: