ՆԱՏՕ-ի անդամ երկրներն Ուկրաինային են տրամադրել արդեն առնվազն 8 միլիարդ դոլարի օգնություն:
Ապրիլի 28-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն Ուկրաինային են տրամադրել առնվազն 8 միլիարդ դոլարի օգնություն»,- ասել Է նա:
Դաշինքի գլխավոր քարտուղարն ընդգծել Է, որ ՆԱՏՕ-ի երկրները շարունակում են աջակցել Կիեւին եւ պատժամիջոցային ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: