
Ապրիլի 29-ին, մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 30-ի, մայիսի 1-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 28-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:
Երևանում ապրիլի 29-ին, մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի ցերեկը սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Ապրիլի 30-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։