ՆԱՏՕ-ի անդամ երկրներն Ուկրաինային արդեն տրամադրել են առնվազն 8 միլիարդ դոլարի օգնություն. Ստոլտենբերգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ի անդամ երկրներն Ուկրաինային արդեն առնվազն 8 մլրդ դոլարի օգնություն են տրամադրել, Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարը։ Այս մասին գրւմ է «ՏԱՍՍ»-ը:

Ենս Ստոլտենբերգի խոսքով՝ կառույցը շարունակում է աջակցել Կիևին և պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ երկրի վրա ճնշում գործադրելու նպատակով։

Գլխավոր քարտուղարը պնդել է նաև, որ ՆԱՏՕ-ն միջոց կգտնի՝ ապահովելու Շվեդիայի և Ֆինլանդիայի անվտանգությունը դաշինքին միանալու անցումային շրջանում, եթե այդ երկրները կառույցին անդամակցության հայտ ներկայացնեն։

Ֆինլանդիան և Շվեդիան ծրագրում են ՆԱՏՕ-ին միանալու հայտ ներկայացնել մայիսին։ Պաշտոնական Մոսկվան նախազգուշացրել է՝ դա բացասաբար կազդի Եվրոպայի հյուսիսում խաղաղության, ինչպես նաև Ռուսաստանի հետ այդ երկու երկրի հարաբերությունների վրա։




Լրահոս