Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել քաղաքացիներին հրաժարվել Մոլդովա մեկնելուց՝ երկրում օրեցօր բարդացող իրավիճակի պատճառով, այդ թվում՝ Մերձդնեստրում տեղի ունեցած պայթյունների պատճառով։ Պաշտոնական հայտարարությունը հրապարակվել է գերատեսչության կայքում։
«Հաշվի առնելով Մոլդովայի Հանրապետությունում և դրա շուրջ բարդ իրավիճակը՝ մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին զերծ մնալ այդ երկիր ցանկացած ուղևորությունից», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Բուլղարիայի քաղաքացիներին, ովքեր ժամանակավոր կամ մշտապես բնակվում են Մոլդովայի տարածքում, խորհուրդ է տրվել որքան հնարավոր է շուտ լքել երկիրը։