
Հոկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:30-ի սահմաններում Արարատի մարզի Նոր կյանք գյուղի գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել “ՎԱԶ 2106” մակնիշի 07 ՍՏ 707 համարանիշի և “ՎԱԶ 2106” մակնիշի 29 ՕՏ 582 համարանիշի ավտոմեքենաները:Վթարի հետևանքով ՎԱԶ 2106 մակնիշի 07 ՍՏ 707 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ 1943 թվականին ծնված, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ Եղիա Անդրեսյանը, մահացել է, իսկ մյուս 06-ի վարորդը՝ 1990 թվականին ծնված, նույն գյուղի բնակիչ Արման Մերաբյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդիի քաղաքային հիվանդանոց:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի