
Իլհամ Ալիևը, «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը խոսելով հայ-ադրբեջանական բանակցությունների մասին, հայտարարել է, որ, հնարավոր է, մայիսին Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ հանդիպեն. «Մենք նաև հեռախոսազրույցներ ենք ունենում։ Նախատեսվում է մայիսի սկզբին կրկին անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումը Բրյուսելում», – հավելել է Ալիևը։
«Մենք ԵՄ-ին համարում ենք ազնիվ միջնորդ և ողջունում ենք նրանց ջանքերը: Եթե Մինսկի խումբն այժմ չի գործում, մենք կարծում ենք, որ ԵՄ-ն կարող է իր դերակատարությունն ունենալ կարգավորման գործընթացում»,- նշել է Ադրբեջանի նախագահը։