
Ընդդեմ գործող քաղաքական իշխանության Հանրապետական կուսակցության երիտասարական թևը կառավարության անդամներին սուլթանական ոճով թուրքական գլխարկներ՝ ֆեսեր էին բերել:
Գլխարկները հաշված թվով էին՝ ըստ իրենց տերերի: ՀՀԿ-ի երտասարդները նաև դրա մասին էին հոգ տարել ու բոլորին անուն առ անուն առանձնացրել՝ «Հատուկ Նիկոլ», «Թուքի սեր», «DJ էդո» և այլն:
Այս օրերին առանձնահատուկ ջանասիրությամբ ու էնտուզիազմով աշխատող ու ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացիներին բերման ենթարկող ոստիականներն անտարբեր չանցան նաև լրագրողների կողքով: Հրմշտեցին, այս ու այն կողմ հրեցին, անգամ հասցրեցին լրագրողներից մեկին վիրավորել:
Երիտասարդների ակցիայի վերջակետը կառավարության շենքի մաքրուհիները դրեցին՝ սուլթանական ոճի գլխարկները արագ-արագ կառավարության շենք տանելով:
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան