
Հոկտեմբերի 20-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության և ոստիկանության Երևան քաղաքաի վարչության պարեկապահակային ծառայության աշխատակիցները Բաղրամյան փողոցից Երևանի ՃՈ տուգանային հրապարակ տեղափոխեցին ԲՄՎ մակնիշի 47 PO 777 համարանիշի ավտոմեքենան:Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան պատկանում է հանցագործ աշխարհում հեղինակություն համարվող Վստրեչի Ապերին, սակայն ավտոմեքենան վարել է Յակով Սիմոնյանը:Ավտոմեքենան տուգանային հրապարակ է տեղափոխվել այն բանի համար, որի վարորդը կատարել էր երթևեկության կանոնների մի քանի խախտումներ: