Այսօր ArmLur.am-ի խմբագրություն են ահազանգել Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքի Տերյան փողոցի բնակիչնրը: Վեջիններիս խոսքով՝ ապրում են գրեթե խոլերիայի մեջ, սարսափելի պայմաններում: Բանն այն է, որ Տերյան փողոցի բնակելի տարածքում կա մեծ հոսող գետափոս, որտեղ լցվում է կենդանիների արտաթորանքների կոյուղին:
Բնակիչների փոխանցմամբ՝ վերջիններիս խնդիրը կարգավորելու համար բազմիցս դիմել են համապատասխան կառույցներին, սակայն ապարդյուն. «Այսպես շարունակել այլեւս հնարավոր չէ, երեխաները տանից դուրս գալ չեն կարողանում, անգամ թունավորում են առաջացնում»:
ArmLur.am-ը բնակիչների ահազանգի հետքերով կապ հաստատեց Ակնաշենի համայնքապետարան պարզելու համար, թե ինչումն է խնդիրը:
Մեզ հետ զրույցում համայնքի ղեկավարի տեղակալ Միսակ Միսակյանն ասաց՝ մեր ահազանգից հետո, քիչ առաջ խնդիրը կարգավորել են եւ ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ:
Լիդա Եղիազարյան