Խոշոր հրդեհ Թուրքիայում. պայթյունի հետևանքով երեք հոգի մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստամբուլի Թուզլա քաղաքի արդյունաբերական տարածքում գտնվող լաքի արտադրամասում խոշոր պայթյուն է որոտացել։ Թուզլայի շրջանի նահանգապետ Ալի Աքչան հայտարարել է, որ պայթյունի հետևանքով զոհվել է 3 բանվոր։ Պայթյունի պահն արձանագրել է բջջային հեռախոսի տեսախցիկը։ Այս մասին հաղորդում է A Haber-ը:

Ժամը 13.00-ի սահմաններում պայթյունից հետո հրդեհը տարածվել է հարակից ևս 5 գործարանների վրա։ Հրդեհին արձագանքելու համար դեպքի վայր են մեկնել մեծ թվով հրշեջներ։

Հրշեջները դժվարությամբ են արձագանքել գործարանում բռնկված հրդեհին, որտեղ ժամանակ առ ժամանակ նույնպես պայթյուններ են տեղի ունեցել։ Թուզլայի շրջանի նահանգապետ Ալի Աքչան հայտարարել է, որ պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել։

Ստամբուլի նահանգապետարանը հայտնել է, որ Թուզլայի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 9 բանվոր։

Ստամբուլի հրշեջ ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ հարակից 6 աշխատատեղերի հրդեհը հսկողության տակ է վերցվել մոտ 1 ժամում։ Հրշեջ ջոկատի հովացման աշխատանքները շարունակվում են։




Լրահոս