Ինչ ունեցվածք ունի Երևանի քաղաքապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ուսումնասիրել է Երեւանի ներկայիս քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի՝ 2018, 2019 եւ 2020 թվականների ունեցվածքի եւ դրամական միջոցների վերաբերյալ հայտարարագրերը:

Օրինակ, 2018 թվականի տարեկասն հայտարարագրում Սարգսյանի դրամական միջոցները կազմել են 700 հազար դրամ եւ 4500 դոլար: Իսկ եկամուտը, որը գոյացել է սեփական աշխատավարձից, կազմել է ընդհանուր 6 մլն 272 հազար դրամ: Իսկ ահա 2019 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ քաղաքապետը 2017 թվականին աջափնյակ վարչական շրջանում բնակարան է գնել: Նրա կանխիկ դրամը կազմել է 600 հազար դրամ եւ 4500 դոլար: Նույն տարվա վերջին նա բանկերից մեկից ստացել է 2129 դոլարի չափով փոխառություն, վարկ: Իսկ քաղաքապետարանից՝ 6 մլն 963 հազար դրամի չափով աշխատավարձ: Մեկ տարի անց՝ 2020 թվականի տարեկան հայտարարագրում Հրաչյա Սարգսյանի կանխիկ դրամը կազմել է 400 հազար դրամ եւ 4500 դոլար:

Քաղաքապետարանից Հրաչյա Սարգսյանը ստացել է ամսական 557 հազար դրամ աշխատավարձ: Քաղաքապետի կնոջ՝ Նինա Հարությունյանի կանխիկ դրամը 2020 թվականի վերջին կազմել է 1 մլն դրամ: Պաշտոնյայի կնոջ եկամուտների մասին որեւէ տեղեկություն չկա հայտարարագրում:

Ս.Հ.




Լրահոս