
Սլովենիայի կառավարությունը որոշում է ընդունել Ուկրաինային ավելի քան 179 հազար եվրոյի նյութական օգնություն ցուցաբերելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Slovenian Press Agency-ն:
Մասնավորապես, երկրի ղեկավարությունը որոշել է Ուկրաինա ուղարկել 100 IP հեռախոս, 40 համակարգիչ, 60 նոութբուք, 2 հազար ալեհավաք և այլն: