
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ապրիլի 26-ին որոշում է ստորագրել, որով Երևանի ավագանու «Իմ քայլի» անդամ Աշոտ Առուշանյանը վայր է դրել ավագանու մանդատը: Որոշման մեջ մասնավորապես ասված է.
«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Աշոտ Առուշանյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»։