
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 30-ին Երևանում հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Այս մաին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
Քննարկվել են տարբեր ոլորտերում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք կարևորվել է Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ միասնական օրակարգի ձևավորմանը, ինչպես նաև ստեղծված իրավիճակում առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված համահայկական ու միջազգային ջանքերի համախմբումը։