Ազատության Հրապարակում մեկնարկել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի մամուլի ասուլիսը։ Նա ներկայացնում է ապրիլի 17-ից մեկնարկած պայքարի արդյունքները՝ խոսելով վաղվա անելիքների մասին։
Անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից այսօր տարածված հայտարարությանը, թե առկա է զանգավածային անկարգությունների վտանգ ,իսկ իշխանություններն էլ ասում են՝ առկա է պատերազմի վտանգ ընդդիմադիրների գործողություններում, Վանեցյանը նկատեց, որ այս ամենը տակտիկա է։
Մասնավորապես հայտարարությունում ասվում էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկելու է օրենքով նախատեսված գործուն միջոցներ՝ հասարակական անվտանգությունն ապահովելու, պետության և քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու ուղղությամբ՝ չեզոքացնելով Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգությունն ապակայունացնող ցանկացած տեսակի գործողություն:
Մանրամասները՝ տեսանյութում