Եվրամիությունը ցանկանում է մինչև տարեվերջ հրաժարվել ռուսական նավթ գնելուց։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Գործակալության զրուցակիցների խոսքով՝ ԵՄ-ն ծրագրում է աստիճանաբար հրաժարվել ռուսական նավթից: Մոսկվայի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը կարող է հաստատվել հաջորդ շաբաթ։ Բրյուսելը մտադիր է նաև հասնել նրան, որ էլ ավելի շատ ռուսական բանկեր կանջատվեն SWIFT համակարգից։
Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր ԵՄ երկրներ ռուսական նավթի ներկրման փուլային արգելքի մասին, որը կարող է ուժի մեջ մտնել արդեն մայիսի սկզբին։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այս մասին վերջին օրերին բանակցություններ են վարվել ԵՄ անդամների միջև։
Գերմանիան աջակցել է Ռուսաստանից մեկ այլ ռեսուրսի՝ ուրանի և ատոմակայանների շահագործման այլ բաղադրիչների ներմուծման արգելքին։
Արևմուտքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականություն սկսեց այն բանից հետո, երբ փետրվարի 24-ին նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ ռազմական գործողություն սկսեց Ուկրաինայի տարածքում։