Երևանի մի շարք փողոցներ փակելու համար ժամը 11:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 189 անձ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվական վարչությունից:
Ոստիկանությունից նշեցին, որ նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)նախատեսված արարքի համար:
Ընդդիմությունը Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիա է իրականացնում՝ փակելով փողոցներ:
Ավելի վաղ ոստիկանները Պռոշյան փողոց-Բաղրամյան պողոտա խաչմերուկից բերման էին ենթարկել «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանին: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ևս հայտնել է, որ բերման է ենթարկվել ոստիկանների կողմից: