
Ոստիկանությունը 15 րոպե առաջ հայտարարություն տարածեց՝ նշելով, որ Երևանում փողոցները բաց են արդեն. «Այսօր առավոտից մայրաքաղաքի երեք տասնյակ խաչմերուկներ փակվել էին քաղաքացիների կողմից: Ոստիկանության ծառայողներն արագորեն վերականգնել են երթևեկությունը: Ներկայումս մայրաքաղաքում բոլոր ճանապարհները բաց են ու երթևեկելի»:
Սակայն այս պահին Մաշտոցի պողոտայում դիմադրության շարժման մասնակիցները երթ են անում՝ այդ կերպ փակելով փողոցը: