Ոստիկանների դաժան տրամադրվածությունը երեւում է լրագրողների նկատմամբ. Բորիս Նավասարդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես կարծում եմ, որ հրահանգավորված ոստիկանները գործում են վճռականորեն, դիմում դաժան գործողությունների այն քաղաքացիների նկատմամբ, որոնք չեն  ենթարկվում անմիջապես իրենց հրահանգներին: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով այսօր լրագրողի եւ օպերատորի նկատմամբ ՊՊԾ ղեկավար Սարգիս Հովհաննիսյանի կողմից բռնություն կիրառելու դեպքին:

«Ոստիկանների այդ տրամադրվածությունն ակնհայտորեն երեւում է լրագրողների եւ ցուցարարների  նկատմամբ: Կարծում եմ ՝ընդհանուր այս իրավիճակի վերաբերյալ գնահատականներ պետք է հնչեն թե՛ Ոստիկանության եւ թե՛ իշխանության կողմից: Ինչպես նաեւ  պետք է  միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրենք եւ տեղեկացնենք այս մասին»,-նշեց Բորիս Նավասարդյանը:

Նշենք, որ Բաղրամյան պողոտայի եւ Պռոշյան փողոցի խաչմերուկում Պետական Պահպանության Ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը ոտքով հարվածել է օպերատորին, որը նկարում էր իրեն: Ակցիաներից մեկի ժամանակ վատացել էր նաև լրագրող Լիա Սարգսյանի ինքնազգացողությունը:

Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս