
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն առավոտից աշխատում են ոստիկանության բաժիններում՝ բերման ենթարկված անձանց իրավունքների իրացման հարցերով խորհրդատվություն տրամադրելու և խախտումների արձանագրման ուղղություններով։
Միաժամանակ իրականացվում է սոցիալական ցանցերի ու մամուլի մշտադիտարկում՝ դեպքերին առավել արդյունավետ արձագանքելու և Պաշտպանի լիազորությունների շրջանակում անձանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով։
Ավելի ուշ հանդես կգանք մանրամասն տեղեկատվությամբ։