Այսօր՝ մայիսի 2-ին, Երևանի Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում Mediahub լրատվական կայքի մեր գործընկերները փորձել են մոտենալ ու հարցեր ուղղել տարածքում գտնվող պետական պահպանության անվտանգության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանին: Ծառայության աշխատակիցները քիչ չէ, որ խոչընդոտել են մասնագիտական պարտականությունները կատարող մեր գործընկերներին, դեռ մի բան էլ ՊՊԾ պետը, որ նախկինում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետն է եղել, հարվածել է կայքի օպերատորին:
ArmLur.am-ը մեկնաբանության համար դիմեց ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին՝ նշելով, թե չի ցանկանում, որ իրեն որևէ բանի հետ խառնեն: «Թող դիմեն համապատասխան մարմիններ, այնտեղ կպատասխանենք», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Քնար Մանուկյան