
Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ Ճանապարհային ոստիկանությունը ծառայությունն իրականացնում է նոր համազգեստով:
ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավար կազմի ուշադրության կենտրոնում նաև ծառայողների՝ նոր համազգեստի անցնելու անհրաժեշտությունն է: Գործընթացը համակարգում շարունակվող բարեփոխումների էական բաղադրիչներից է:
Ապրիլի 25-ից ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության սպայական գումարտակի անձնակազմը հանրապետության տարածքում ծառայությունն իրականացնում է գարնանային՝ ավելի թեթև, հարմարավետ համազգեստով:
Համազգեստների սեզոնային անցումն իրականացվում է փուլերով՝ ըստ ԱՀ ոստիկանության պետի հաստատած ժամանակացույցի: