
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Սեփխանյանի որոշմամբ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կրկին փոփոխվեց։
Այս մասին հայտնել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Սահմանված գրավի գումարը (հիսուն միլիոն դրամ) մուծվելուց հետո Մ. Փարամազյանն ազատ կարձակվի։
Հիշեցնենք, որ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով (Խարդախությունը), 311-րդ հոդվածի 4-րդ մասով (Կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):