
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարին մայիսի 2-ին հեռախոսով քննարկել են իրավիճակն Ուկրաինայում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին մայիսի 2-ին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Թուրքական կողմի նախաձեռնությամբ 2022-ի մայիսի 2-ին հեռախոսազրույցի միջոցով բանակցություններ են կազմակերպվել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև: Բանակցությունների շրջանակում քննարկվել են Ուկրաինայում ընթացող իրավիճակը, ինչպես նաև հումանիտար հարցեր»,-նշել է գերատեսչությունը: