Առավոտյան 08։15-ից սկսում ենք անհնազանդության ակցիաները․ պետք է փակենք նաև մարզային ճանապարհները․ Իշխան Սաղաթելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վաղն առավոտվանից, 08։15-ից, կրկին սկսում ենք անհնազանդության ակցիաները։ Տարբեր խմբեր կգտնվեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում և կպարալիզացնեն քաղաքը։ Մեր մնացած մյուս հայրենակիցներին, ժամը 08։30-ից սկսած, սպասում ենք այս հրապարակում։ Այստեղից կձևավորենք խմբեր և ամեն մեկս կգնանք մի ուղղությամբ»,- հանրահավաքը եզրափակելով հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։

Նա նաև նշել է, որ այն քաղաքացիները, որոնք արդեն կազմակերպված են, ձևավորել են խմբեր, ինքնուրույն որոշելու են համապատասխան փողոցներն ու խաչմերուկները, ինքնակազմակերպված գնալու են այնտեղ, իսկ այն քաղաքացիները, որոնք դեռ ձևավորված խմբեր չունեն, 08։30-ից սկսած՝ լինելու են Ֆրանսիայի հրապարակում, որտեղ էլ ձևավորվելու են նոր խմբեր և ուղղություններ։

Մյուս այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են գործող իշխանության հեռացումը, սակայն ամբողջ օրը չէ, որ հրապարակում են, Իշխան Սաղաթելյանն առաջարկեց վաղն իրենց մեքենաները վարել առավելագույնը 15 կմ/ժ արագությամբ, խաչմերուկների տակ 3-5 վայրկյան սպասել, նոր շարժվել։

Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ վաղը պետք է փակվեն նաև մարզային ճանապարհները, որպեսզի ոստիկանները չկարողանան կենտրոնանալ Երևանում։




Լրահոս