
Հայաստանում կորոնավիրուսի թեստավորման դրական պատասխան ունեցողների 93 տոկոսը պատվաստված չէ: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ հոսպիտալացվածների 87.5 տոկոսը ևս պատվաստված չէ:
Դրանից բացի, կորոնավիրուսի հետևանքով ծանր վիճակում հայտնվածների 100 տոկոսը ևս պատվաստված չէ:
Առողջապահության նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է 996 հազար 530 մարդ: Միայն առաջին դեղաչափով պատվաստումների թիվը 131 հազար 799 է: Բուստեր դեղաչափը ստացել է 48 հազար 20 մարդ: