Գերասիմ Վարդանյանի պաշտպանը բացարկ է հայտնել քննչական խմբի ղեկավարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն ձերբակալել է ԱԺ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանին՝ Արտաքին գործերի նախարար, ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնության գործով, որով նախաքննությունը շուրջ 2 տարի է՝ ԱԱԾ-ում շարունակվում է:

Ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավորի օգնականի գործը քննում է քաղաքական իշխանության սրտի քննիչը՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ Սուրեն Նավոյանը, որը 2018 թ. հեղափոխական հանրահավաքների ժամանակ Հանրապետության հրապարակում հարթակ բարձրացավ  եւ միացավ ցուցարարներին: Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո Նավոյանը նշանակվեց ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ:

Եվ ահա, Գերասիմ Վարդանյանի փաստաբանը բացարկ է հայտնել այս գործով քննչական խմբի ղեկավարին:




Լրահոս