
FlyOne Armenia ավիաընկերությունը մայիսի 1-ից մեկնարկել է Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթները: Այս մասին հայտնում է ավիաընկերությունը։
Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայան։
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 4 անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։
Հունիս ամսից նախատեսվում է ավելացնել չվերթների քանակը: