ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն այսօր բացակայում էր խորհրդարանի հերթական նիստից: Նա մեկնել է Վիեննա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Թուրքիայի ներկայացուցչի հետ հանդիպելու համար:
Հիշեցնենք, որ 2021 թ.-ին ՀՀ-ն և Թուրքիան հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելու համար։ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ն Մոսկվայում, երկրորդը՝ փետրվարի 24-ին Վիեննայում։