Հայաստանի վարչապետի աշխատակազմը հայտնվել է հազար խոշոր հարկատուների ցանկում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարչապետի աշխատակազմը հազար խոշորների ցանկի 155-րդ տեղում է եւ այս տարվա հունվար-մարտ ամիսներին պետական բյուջե կատարել է 368 մլն 972 հազար դրամի չափով հարկային վճարումներ:
Իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վարչապետի աշխատակազմը վճարել է 347 մլն 97 հազար դրամ հարկ ու տուրք: Նախորդ տարվա առաջին եռամսյակում վարչապետի աշխատակազմը զբաղեցրել է ցանկի 144-րդ տեղը: Այսինքն վարչապետի աշխատակազմը մեկ ամսվա ընթացքում 21 մլն 875 հազար դրամով ավեկլացրել է հարկերը:
Իսկ ահա նախորդ տարվա ընթացքում վարչապետըի աշխատակազմի վճարած հարկերը կազմել են 1 մլրդ 657 մլն 261 հազար դրամ:
Ս.Հ.