Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն է նշանակվել Կարինե Սարգսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի տնօրեն է նշանակվել Կարինե Սարգսյանը։Այս մասին նշված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:

«Ինձ համար պատիվ է միանալ և առաջնորդել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հրաշալի թիմը, նաև իմ երախտագիտության տուրքը մատուցել նրանց, ովքեր հանուն մեր հայրենիքի զոհեցին իրենց կյանքը պատերազմում, ինչպես նաև այդ հերոսների ընտանիքներին։ Մենք ջանք չենք խնայի կայուն ֆինանսական աջակցություն ցուցաբերելու և հետագայում բարգավաճելու համար անհրաժեշտ ռեսուրսները տրամադրելու ուղղությամբ։

Հավատացած եմ, որ մեր հերոսների պատմությունները և փորձառությունները մեր հասարակության մեջ ամուր արժեքներ, հավատք և վերաբերմունք կսերմանեն, և ԶԱՀ-ը կծառայի որպես աշխարհասփյուռ հայերի միավորման կուռ հարթակ՝ արտահայտելու մեր երախտիքը, աջակցությունը և հարգանքը:

Միասին՝ հերոսի կողքին»,- իր ուղերձում ասել է նորանշանակ տնօրենը:

Կարինե Սարգսյանը զբաղեցրել է բազմաթիվ բարձր ղեկավար պաշտոններ մի շարք հեղինակավոր մասնավոր և հանրային ընկերություններում, ինչպիսիք են Ջոնսոն և Ջոնսոնը, Կոկա-Կոլան, ՄԱԿ-ը, Զարգացման Ավստրիական Գործակալությունը և Հայ-Ամերիկյան առևտրային պալատը:




Լրահոս