Ինչպես է ՄԻՊ-ն աշխատել ԱԺ նախկին նախագահի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանից ArmLur.am-ն այսօր հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ստացվել «նախկինների» հետ աշխատանքը, քանի որ նա խորհրդարանում աշխատել է ավելի քան 10-ը տարի՝ 2004-ից սկսած: Հարցրեցինք նաև՝ ինչո՞ւ են բացակայում իր հարազատների հայտարարագրերը:

«2004-ից եմ սկսել աշխատել Ազգային ժողովում՝ տարբեր դերերում: Դերերից մեկը եղել է պետական իրավական հարցերի մշատական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի օգնականը, պաշտոններից մեկն էլ եղել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի օգնականը: Ինչ բերաբերում է դիտարկմանը՝ ինչպե՞ս է ստացվել աշխատանքը, ապա ես աշխատել եմ որպես մասնագետ, որ իր մասնագիտական աշխատանքն էր կատարում ու աջակցում էր Ազգային ժողովի կարողությունների զարգացմանը տարբեր դրերում»- նշեց ՄԻՊ-ը:

Ինչ վերաբերում է հարազատների հայտարարագրերի բացակայությանը, ապա ըստ Գրիգորյանի մեկնաբանության՝ դրանք չկան, քանի որ ինքը 2014-ից միայնակ է ապրում: «Թեպետ ծնողներիս ու ընտանիքիս մյուս անդամների մասով հայտարարագրում կան կոնկրետ տեղեկություններ, ինչպես որ ընթացակարգն է պահանջում»,- հավելեց նա:

Սևակ Վարդումյան




Լրահոս