Տաշիր քաղաքում հաճախորդների սպասարկումն է սկսել Յունիբանկի նորաբաց մասնաճյուղը: «Տաշիր» մասնաճյուղի հասցեն է՝ ք.Տաշիր, 6-րդ թաղամաս, Ջահուկյան 8/1:
«Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Տաշիր քաղաքում առկա էր Յունիբանկի ծառայությունների նկատմամբ մեծ պահանջարկ: Ուրախ ենք, որ բացեցինք մեր 57-րդ մասնաճյուղը: Մենք ունենք բոլոր հնարավորությունները բարձրակարգ սպասարկում ապահովելու համար: «Տաշիր» մասնաճյուղն աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով և տրամադրելու է մեր հաճախորդներին անհրաժեշտ բոլոր ծառայությունները:
Հարմարավետ սպասարկման սրահը հագեցված է հերթերի կառավարման համակարգով, ինչպես նաև վճարային տերմինալով՝ ինքնուրույն սպասարկում նախընտրած հաճախորդների համար», – նշեց Յունիբանկի Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:
Լինելով մանրածախ բանկային շուկայի առաջատարներից մեկը, Յունիբանկը շարունակական ընդլայնում է մասնաճյուղային ցանցը՝ հաճախորդների համար իր ծառայություններից օգտվելու գործընթացն ավելի հաճելի և հեշտ դարձնելու համար: «Տաշիր» մասնաճյուղը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրելու է բանկային բոլոր ծառայությունները՝
-ավանդների ընդունում,
-սպառողական և բիզնես վարկավորում,
-դրամական փոխանցումներ,
-Visa, MasterCard և ArCa քարտերի տրամադրում և սպասարկում,
-հաշվարկա-դրամարկղային սպասարկում,
-ներդրումներ Յունիբանկի բաժնետոմսերում և պարտատոմսերում և այլն: