
Գերմանիայի ոստիկանությունն ավելի քան 400 հազար փախստականներ Է գրանցել Ուկրաինայից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ներքին գործերի դաշնային նախարարությունը:
«Այսօրվա դրությամբ Դաշնային ոստիկանությունը Գերմանիայում 400 հազար 632 փախստականներ Է գրանցել Ուկրաինայից: Դրանք հիմնականում կանայք են, երեխաներ ու ծերեր»,-ասվում Է նախարարության՝ մայիսի 3-ի հաղորդագրության մեջ, հայտնել Է «Ինտերֆաքս»-ը: