Պարգեւ Սրբազանի մտերիմը՝ Լոս Անջելեսում տեղի ունեցած միջադեպի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մամուլում լուրեր էին տարածվել այն մասին, որ ապրիլի 24-ի լոսանջելեսյան միջոցառումներից մեկի ժամանակ միջադեպ է գրանցվել Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի մասնակցությամբ:

Ըստ մամուլի՝ արդեն մեկ տարուց ավելի Լոս Անջելեսում բնակվող Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ում մասնակցությամբ վերջերս Կալիֆորնիայից ամենատարբեր խնջույքների լուսանկարներ են հրապարակվել սոցցանցերում, փորձել է մասնակցել Հոլիվուդում կայացած ապրիլի 24-ի լոսանջելեսյան միջոցառումներից մեկին։ Ոգեկոչման այդ միջոցառմանը մասնակցել է նաև ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, ում գալուց քիչ անց Պարգև Սրբազանը նախ բարձրացել է մեքենաներից մեկի բեռնաթափքի վրա, որպեսզի աղոթք արտասանի, իսկ այնուհետև` իջնելով դրանից՝ այլևս չի կարողացել մասնակցել երթին։ Ըստ ականատեսների` արքեպիսկոպոսի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նրան արագ դուրս են բերել մարդկանց բազմության առաջին շարքից ու թևերն ընկած` հեռացրել հանրահավաքի վայրից։

ArmLur.am-ի հետ զրույցում Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի մտերիմն ասաց, որ  տարածված լուրերը սուտ են եւ չեն համապատասխանում իրականությանը:

«Եթե սրբազանն իրեն ինչ-որ մի վայրում լավ չի զգում, ապա դա միայն կապված է իր առողջական խնդիրների, ոչ թե սթափ չլինելու հետ»,-հավելեց նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս