Վարորդական իրավունքի վկայականների և հաշվառման վկայագրերի հետ կապված հարցն արդեն կարգավորված է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը:
«Ճանապարհային ոստիկանությունում վերջին շրջանում առաջացած տեխնիկական խնդիրը, ինչի պատճառով վարորդներին հատկացվում էին ժամանակավոր վարորդական իրավունքի վկայականներ և հաշվառման վկայագրեր, արդեն կարգավորված է։ Հիմնական վարորդական իրավունքի վկայականներ և հաշվառման վկայագրեր (պլաստիկ քարտ) հատկացնելու գործընթացը վերականգնված է»,-ասված է հաղորդագրությունում։