
Հունաստան բոլոր ժամանողներից այլևս չի պահանջվում ցուցադրել COVID-19 դեմ պատվաստման, ապաքինման վավեր վկայական կամ վարակի բացասական թեստի արդյունք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Հունաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքի պաշտոնական կայքէջը։
«2022 թվականի մայիսի 1֊ից սկսած, և որքան դա թույլ կտան համաճարակաբանական տվյալները, Հունաստան բոլոր ժամանողներից, անկախ նրանց քաղաքացիության երկրից, այլևս չի պահանջվում ներկայացնել պատվաստման կամ COVID-19-ից ապաքինման վավեր վկայական, կամ SARS-CoV-2 վարակի բացասական թեստի արդյունքները (PCR կամ արագ հակագենային թեստի տարբերակով)»,- ասված է գրառման մեջ։