Արթուր Դավթյանին ներկայացրել եմ հաղորդում՝ հանցագործության մասին․ Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ներկայացրել եմ հաղորդում՝ հանցագործության մասին։
Օրեր շարունակ բոլորս ականատեսն ենք այն բանի, թե ինչպես ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնի ուժ գործադրելու դեպքեր են արձանագրվում, որի արդյունքում ոստիկանների կողմից թույլ է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մեղավորությամբ կատարված՝ հանրության համար վտանգավոր արարք։ Այսինքն՝ ոստիկանության աշխատակիցները քաղաքացիների նկատմամբ, նրանց կամքին հակառակ կամ կամքն անտեսելով, դիտավորյալ ֆիզիկական ներգործություն գործադրելու կամ այդ եղանակով ֆիզիկական վնաս պատճառելով, քաղաքացիների հիմնարար իրավունքները ոտնահարում են։ Բազմաթիվ են նաև այն դեպքերը, երբ հավաքների կամ քաղաքացիական այլ ակցիաների վայրերում հասարակական կարգն ապահովող ոստիկանների թվում քաղաքացիական հագուստով անձինք՝ ֆիզիկական ցավ պատճառելով, բռնության են ենթարկում քաղաքացիներին։

Այս մասին գրություն եմ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ ներկայացնելով ապացույցներ՝ տեսանյութերի և լուսանկարների տեսքով, և խնդրել գրությունս ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին և ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ բռնություն կատարած ոստիկանության աշխատակիցներին և հանցագործության, ինչպես նաև դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար»։




Լրահոս