Գոհար Մամիկոնյանն ընտրվեց ՀՌՀ անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գոհար Մամիկոնյանն ընտրվեց ՀՌՀ անդամ: Նրա թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 70-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 70 կողմ, 0 դեմ:

«Ստանձնելով կարգավորող պետական մարմնի անդամի պարտականությունները՝ երդվում եմ հավատարիմ լինելով Սահմանադրությանը և օրենքներին՝ պաշտպանել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, աջակցել քաղաքացիական հասարակության ձևավորմանը, կարծիքն ազատ արտահայտելու իրավունքի, տեղեկատվության ազատության և բազմակարծության ապահովման միջոցով:

Երդվում եմ, որ պարտականություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ազնվությամբ»,- ասաց Մամիկոնյանը:




Լրահոս