Մեծ Բրիտանան 45 միլիոն ֆունտ ստեռլինգ (57 միլիոն դոլար) կտրամադրի Ուկրաինայի հակամարտության հետեւանքով տուժած առավել խոցելի անձանց օգնություն ցույց տալու համար: Ինչպես ասված Է թագավորության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ, այդ միջոցները կուղղորդվեն ՄԱԿ-ի կառույցներին եւ հումանիտար կազմակերպություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Բրիտանական օգնությունն Ուկրաինայում կաջակցի նրանց, ովքեր առավել խոցելի են, առանձնապես կանանց եւ երեխաներին, որոնց հանդեպ ծառացած Է սեռական բռնության եւ շահագործման վտանգը»,- հայտարարել Է գերատեսչության ղեկավար Լիզ Թրասը: 15-ական միլիոն ֆունտ ստեռլինգ (19-ական միլիոն դոլար) կփոխանցվի ՄԱԿ-ի՝ Ուկրաինայի համար հումանիտար հիմնադրամին եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին: Եվս 10 միլիոն ֆունտ ստեռլինգ (12,6 միլիոն դոլար) կստանան փախստականներին օգնող հումանիտար կազմակերպությունները Մոլդովայում, իսկ 5 միլիոն ֆունտ ստեռլինգ (6,3 միլիոն դոլար)՝ Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան:
Ֆինանսական փաթեթի ընդհանուր չափը, որը Մեծ Բրիտանիան տրամադրել Է Ուկրաինային մարդասիրական օգնություն ցույց տալու, ինչպես նաեւ այն երկրներին օժանդակությունն ապահովելու համար, որոնք ընդունել են ամենից շատ ուկրաինացի փախստականների, կազմում Է 220 միլիոն ֆունտ ստեռլինգ (278 միլիոն դոլար): Երկուշաբթի օրը ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը հայտնել Է, որ ՌԴ-ի հատուկ ռազմական գործողության սկզբից Ուկրաինայից ավելի քան 5,5 միլիոն փախստականներ են ժամանել նրա հարեւան երկրներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: