ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հոգևորականների՝ հանրահավաքներին մասնակցելը նորություն չէ. ինչ էր կատարվում հեղափոխության օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 1-ից մեկնարկած անհնազանդության ակցիաներին հոգևորականների մասնակցության մասին տեղեկություններն  իշխանականների կողմից այլ կերպ մեկնաբանվեց՝ ասվելով, թե եկեղեցին ընդդիմության հետ է եւ լարվածություն է հրահրում: Սակայն իրականությունն այն է, որ ցանկացած պայքարի պարագայում հոգևորականները միշտ լինում են ժողովրդի կողքին:

Ի պատասխան հանրահավաքին հոգևորականների մասնակցության հարցերին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ․ Եսայի քահանա Արթենյանը նշել էր. որ հոգևորականները, ինչպես քաղաքական զանգվածային նախընթաց միջոցառումներին, ներկա են լինելու նաև այսօրվա հանրահավաքին՝ հնարավոր լարվածությունները մեղմելու և հանդարտության մթնոլորտի պահպանմանը նպաստելու համար:

Սակայն նրանց մասնակցությունը տարբեր ակցիաների, նորություն չէ: Սկսած Բաղրամյան փողոցում էլեկտրիկ Երևանի դեպքերից մինչեւ օրս էլ հոգևորականները միշտ եղել են ակցիա իրականացնողների կողքին:

Նույնն էր նաեւ 2018 թվականի թավշյա հեղափոխության օրերին: Հոգևորականները կրկին առաջին շարքերում էին. նույնը նաեւ հիմա է, ընդ որում ավելի քիչ, քան նախկին օրերին:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս