Հայտնի է` որ լաբորատորիան փորձաքննության կենթարկի արտադրական կանեփը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունը մտադիր է արտադրական կանեփը փորձաքննության ենթակելու նպատակով որպես լաբորատորիա նշանակել ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ին:

Տեղեկացնենք, որ ներկայումս Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի լաբորատոր կարողությունները դեռևս ձևավորված չեն: Այսինքն միայն տեսչական մարմինը չի կարող արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնել: Եւ կառավարության կողմից արտադրական կանեփի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին պարզելու նպատակով անհրաժեշտ է եղել նշանակել մեկ այլ լաբորատորիա։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ն ունի կանեփի փորձաքննություն իրականացնելու զարգացած լաբորատոր կարողություններ, արտադրական կանեփի լաբորատոր փորձարկումների իրականացման համապատասխան պայմաններ, մասնագիտական և տեխնիկական հագեցվածություն: Եւ մինչև Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից լաբորատոր կարողությունների ձևավորումը, այս փորձագիտական կենտրոնը վերահսկողության շրջանակներում արտադրական կանեփի փորձաքննությունը կիրականացնի։

Ս.Հ.




Լրահոս