Երևանը կհյուրընկալի EMERGE 2022 միջազգային ՏՏ համաժողովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 1-ին և 2-ին Երևանում կանցկացվի EMERGE միջազգային տեխնոլոգիական համաժողովը։ Միջոցառմանը մասնակցելու են ՏՏ ոլորտի ավելի քան երկու հազար ներկայացուցիչներ` ԱՄՆ-ից, Արևմտյան և Արևելյան Եվրոպայի երկրներից, Բալկանյան տարածաշրջանից և Կենտրոնական Ասիայից:

Բանախոսների թվում են TechCrunch, Microsoft, Amazon Web Services, Snap Inc., Pinterest, Google Deepmind, Glovo և բազմաթիվ այլ միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ:

EMERGE կոնֆերանսը նվիրված է նոր տեխնոլոգիաներին, ստարտափ խնդիրներին և ՏՏ ոլորտում համաշխարհային միտումներին։

Երկու օրվա ընթացքում միջոցառմանը ելույթ կունենան մի քանի տասնյակ բանախոսներ ամբողջ աշխարհից, այդ թվում՝ վենչուրային ներդրումների ոլորտից Speedinvest-ը և Runa Capital-ը, ներդրողների պատվիրակություն Չեխիայից (Presto Ventures, Depo Ventures), աքսելերատորներ Startups Wise Guys-ը, Rockstart-ը և ավելի քան հարյուր հիսուն ներդրողներ: Կոնֆերանսին ելույթ կունենան Մայք Բուչերը (TechCrunch, Techfugees), Ալյոնա Դոլեցկայան (Vogue Russia-ի նախկին գլխավոր խմբագիր, Interview Russia), Դավիթ Բաղդասարյանը (Krisp), Ստայան Յանկովը (PERFORM: The Unsexy Truth about (Startup) Success գրքի հեղինակ, Startup Wise Guys-ի նախկին coach), Քրիս Ֆարբերը (Openface), սթրիթ արտ նկարիչ Սերգեյ Նավասարդյանը, ինչպես նաև հայկական արմատներով առաջին միաեղջյուրի (unicorn)՝ Picsart-ի համահիմնադիր Միքայել Վարդանյանը։

Համաժողովն անցկացվելու է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Պաշտոնական լեզուն անգլերենն է։ Համաժողովի նպատակն է մասնագետներին, հիմնադիրներին և ներդրողներին պատմել ՏՏ ոլորտի զարգացման միտումների ու պատկերացումների մասին, ինչպես նաև բարձրակարգ մասնագետների միջև ցանցերի ձևավորման հարթակ դառնալ:




Լրահոս