
Թուրքիայում աճել է այն մարդկանց թիվը, որոնք դիմել են այլ երկրներ ապաստան ստանալու խնդրանքով: Նման մարդկանց թիվն աճել է 45 տոկոսով՝ հասնելով 20.000-ի, փոխանցում է Ermenihaber-ը։
Թուրքիայից այդպիսի դիմումներ ամենաշատը ստացել են Գերմանիան, Ֆրանսիան, Հոլանդիան. Շվեյցարիան և Հունաստանը:
Նշվում է, որ Գերմանիան առհասարակ աշխահում համարվում է ամենաշատ նմանատիպ դիմումներ ստացած երկիրը:
Ապաստան ստանալու խնդրանքով պաշտոնական Բեռլինին 2021թ.-ին դիմել է 148.000 մարդ, Իսպանիային՝ 62.000, իսկ Իտալիային ՝ 43.000 մարդ:
Նշվում է նաև, որ Թուրքիայից նման դիմումները շատացան հատկապես 2016թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո: