Ռուսաստանն արտաքսել է Դանիայի 7 դիվանագետի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը, ի պատասխան Դանիայից ռուս դիվանագետների արտաքսման, «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ռուսաստանում Դանիայի Թագավորության դեսպանատան 7 աշխատակցի։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարությունը։

«Դանիայի դեսպանը տեղեկացվել է, որ որպես պատասխան միջոց՝ Ռուսաստանի Դաշնությունում Դանիայի Թագավորության դեսպանատան յոթ աշխատակից հայտարարվել է «պերսոնա նոն գրատա»։ Նրանք պետք է լքեն երկիրը երկու շաբաթվա ընթացքում։ Բացի դրանից՝ մերժվել է Դանիայի դիվանագիտական առաքելության աշխատակցի վիզան»,- հայտնել են նախարարությունից։

ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ ի պատասխան Կոպենհագենի ոչ բարեկամական գործողությունների, ինչի մասին ավելի ուշ կտեղեկացվի դանիական կողմին։

Բացի դրանից՝ ՌԴ ԱԳՆ կանչված Դանիայի դեսպան Կարսթեն Սոնդերգարդին խիստ բողոք է ներկայացվել ռուս դիվանագետների չհիմնավորված վտարման կապակցությամբ, ինչպես նաև հայտարարվել է, որ Կոպենհագենի բացահայտ հակառուսական քաղաքականությունը լուրջ վնաս է հասցնում երկկողմ հարաբերություններին։




Լրահոս