
Համաշխարհային քաղաքական էլիտայի ներկայացուցիչները տարբեր կերպ են արձագանքել Մուամար Կադաֆիի մահվան լուրին: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Կադաֆիի մահվան լուրը իմացել է կարճ հաղորդագրությունից: Այդ ժամանակ նա Քաբուլում պատրաստվում էր հարցազրույցի: Կարդալով հաղորդագրությունը` Քլինթոնն ուրախությամբ բացականչում է` Wow:Տարածված տեսանյութում պետքարտուղարը երջանիկ է երեւում, ծիծաղում է եւ ասում` “Եկանք, տեսանք, նա մեռավ”,- հայտնում է Reuters-ը: Կարելի է Լիբիայի պատմության մեջ մի շատ կարեւոր էջ փակված համարել