
Բելառուսը չի մասնակցի Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Associated Press-ին տված հարցազրույցում։
«Մենք չենք պատրաստվում մասնակցել Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հատուկ գործողությանը, քանի որ դրա կարիքը չկա»,- ասել է Լուկաշենկոն:
Լուկաշենկոն արևմտյան լրատվամիջոցներին կոչ է արել լսել Ռուսաստանի տեսակետը՝ Ուկրաինայում գործողությունների վերաբերյալ: